Մերկ նստածը (նկար)
Մերկ նստածը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ամեդեո Մոդիլիանի[1] |
տարի | մոտ 1916[2][1] |
բարձրություն | 92,4 սանտիմետր[1] |
լայնություն | 59,8 սանտիմետր[1] |
ժանր | նյու և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ[1] |
հավաքածու | Քորթոուլդ պատկերասրահ[1] |
սեփականատեր | Léon Zamaron? |
հիմնական թեմա | Բեատրիս Հաստինգս |
պատկերված են
| |
https://secretmodigliani.com/1916-w-49.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Female Nude by Amedeo Modigliani (P.1932.SC.271) Վիքիպահեստում |
«Մերկ նստածը» (իտալ.՝ Nudo seduto), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ամեդեո Մոդիլիանիի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1916 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 92 × 60 սմ։
Այսօր «Մերկ նստածը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդիլիանին 1917 թվականից 1919 թվականներն ընկած ժամանակահատվածում վրձնել է նկարաշար՝ նյու ժանրում։ Այս կտավը, նկարված 1916 թվականին, համարվում է Ամեդեոյի հետաքրքրության վառ օրինակը՝ հանդեպ կանանց հոլանի մարմիններին։ Նկարի ոճը բնորոշ է հեղինակի ուշ շրջանի գործերին, սակայն կան նաև տարբերվող բնորոշ առանձնահատկություններ։
Կինը պատկերված է շատ նուրբ յուրաձևությամբ։ Մաշկը լուսավոր է և թողնում է պատանեկության ու գեղեցկության տպավորություն, իսկ վարսերը Մոդիլիանիի համար ոչ բնորոշ մանրամասնությամբ են նկարված՝ սև երանգի խորը ակոսները, որոնք մնացել են վրձնի հետքից՝ խոպոպների տպավորություն են ստեղծում։ Կնոջ դեմքի կենդանությունը զգալիորեն տարբերվում է հեղինակի ուշ շրջանի աշխատանքներից, որտեղ կանայք պատկերված են դատարկ աչքերով։ Կնոջ աչքերը փակ են, իսկ կզակը հենած է ուսին։ Միայն դժվորությամբ կարելի է ենթադրել, որ այդ անհարմար դիրքով կինը քնած է։ Դիրքը ստեղծում է ուժեղ ներքին լարվածություն՝ մեծ սեքսուալ էներգիայով։ Երկու ձեռքով կինը հենվել է անհարմար մահճակալին։ Նա այնպիսի դիրքով է, որ զիստերը ինքնաբերաբար առաջ են մղվել։ Կնոջ մարմինը պատկերված է մինչև ազդրերը և ողջ ուշադրությունը սևեռվում է կրծքերին և ցայլքի եռանկյունուն։
Բեաթրիս Գաստինգս
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած որ կտավի կնոջ դեմքը ոճավորված է, այնուամենայնիվ կարելի է ճանաչել Բեաթրիս Գաստինգսին։ Նրա երկայնացած դեմքը հիշեցնում է աֆրիկյան դիմակ, որոնցով հիացած էր Ամեդեո Մոդիլիանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Butler: Het kunstboek. Waanders Uitgevers, Zwolle, 2004. ISBN 90-400-8981-7
- Doris Krystof: Amedeo Modigliani, 1884-1920. Taschen, Keulen, 2011. ISBN 3836512882
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сидящая обнажённая» на сайте Института искусства Курто Արխիվացված 2007-06-27 Wayback Machine(անգլ.)
- Анализ «секретов» Модильяни(անգլ.)
- Модели Модильяни(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերկ նստածը (նկար) կատեգորիայում։ |